«Dual Muse» մատանի

65000.00
AMD
24 կարատ ոսկու ծածկույթով արծաթից ձեռագործ մատանի՝ Բիվա մարգարտով և հագեցած կարմիր գույնի բնական ցիրկոնով։ Քարի ուղղանկյուն երեսակումը հակադրվում է մարգարտի երկարավուն, անկանոն ձևին ու մեղմ փայլին։ Դրանց միջև տեղադրված ռելիեֆային դետալը միավորում է համադրությունը և ընդգծում մետաղի հյուսվածքը։ Սահուն կորերով ծավալուն շրջանակը մատանիին հաղորդում է քանդակային բնույթ։ Ոսկու ծածկույթի տաք փայլը լրացնում է քարի խոր գույնն ու մարգարտի նուրբ շողերը։

Տեսակ: Մատանի

Մարգարիտ: Բնական պրեմիում դասի Biwa

Քար: Բնական ցիրկոն

Մետաղ: 24K ոսկեպատ արծաթ 925

Հավաքածու: Հիմնական

Հավաքածու: Արծաթ