Հակադրությունների և բնական գեղեցկության նուրբ համադրություն։ Այս վզնոցը միավորում է անկանոն ձևով բարոկո մարգարիտները և բնական քարերը՝ ոսկեզօծ դետալներով, ստեղծելով կենդանի և յուրահատուկ կոմպոզիցիա։
Յուրաքանչյուր դետալ ունի իր ձևը, երանգն ու տեքստուրան — առանց կրկնության, առանց իդեալականացման, միայն բնական ներդաշնակություն։ Նուրբ լիլակ, վարդագույն և կաթնային երանգների փայլը տալիս է թեթև, բայց արտահայտիչ շեշտ։
Վզնոցը հեշտությամբ լրացնում է նույնիսկ ամենապարզ կերպարը՝ հաղորդելով վստահություն և յուրահատկություն՝ առանց հատուկ առիթի։